Ուկրաինացիները կցանկանային Պուտինի պես նախագահ ունենալ. Զախարովա
ԱշխարհՈւկրաինացիները կցանկանային ունենալ այնպիսի նախագահ, ինչպիսին ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինն է՝ բաց, վճռական, բանիմաց և սեփական խոսքով, այլ ոչ թե որ նրան թելադրեր Վաշինգտոնը: Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ura.news-ը։
«Ուկրաինացի ժողովրդի ողբերգությունն այն է, որ նրանք իսկապես ցանկանում են ունենալ այնպիսի նախագահ, ինչպիսին Պուտինն է»,- ասել է Զախարովան: Նա հավելել է, որ Ռուսաստանի ղեկավարը բաց, վճռական, բանիմաց և ազատ խոսքով քաղաքական գործիչ է։ «Ուկրաինացիների խնդիրն այն է, որ նրանք մշտապես ստանում են Արևմուտքի կողմից նշանակված առաջնորդներ»,- եզրափակել է Զախարովան։