Զելենսկու հրամանով՝ Ուկրաինայում Սուրբ Ծնունդը կտոնեն դեկտեմբերի 25-ին. նշվել է պատճառը
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որով երկրում Սուրբ Ծննդյան տոնակատարությունը տեղափոխվում է դեկտեմբերի 25-ին։ Օրինագծի նպատակը «ռուսական ժառանգության» մերժումն է։ Այս մասին են վկայում հանրապետության Գերագույն Ռադայի կայքի տվյալները, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Հուլիսի 14-ին Ռադան հավանության է արժանացրել Սուրբ Ծննդյան տոնակատարությունը հունվարի 7-ից դեկտեմբերի 25-ը տեղափոխելու օրինագիծը։ Ուկրաինայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել է, որ փաստաթուղթը նախատեսվում էր ստորագրել հուլիսի 28-ից հետո։
Հունիսի 28-ին Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել Սուրբ Ծննդյան տոնակատարությունը տեղափոխելու մասին օրենքի նախագիծը։ Հաղորդվել է, որ փոփոխությունները կազդեն նաև որոշ այլ տոների վրա։