Թուրքական ընկերությունն ԱԹՍ–ների սպասարկման կենտրոն կկառուցի Ուկրաինայում
ԱշխարհՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը և թուրքական Baykar Makina ընկերությունը պայմանագիր են ստորագրել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի վերանորոգման և սպասարկման կենտրոնի կառուցման վերաբերյալ։
Պայմանագրերի ստորագրումը տեղի է ունեցել Ուկրաինայի և Թուրքիայի Հանրապետության կառավարությունների միջև բարձր տեխնոլոգիաների, ավիացիոն և տիեզերական արդյունաբերության ոլորտում համագործակցության շրջանակային համաձայնագրի մշակման շրջանակներում, որն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 23-ին:
Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը նշում է, որ այս քայլով էապես կամրապնդվի երկու երկրների համագործակցությունը պաշտպանական ոլորտում։