Կիևը Ռուսաստանին մեղադրել է Նիգերիայում ռազմական հեղաշրջման մեջ
ԱշխարհԶելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Ռուսաստանին մեղադրել է Նիգերիայում ռազմական հեղաշրջման մեջ։ Նա իր կարծիքն է հայտնել Twitter-ում։
«Արդեն բացարձակապես պարզ է, որ Նիգերիայում, այսպես կոչված, «ռազմական հեղաշրջման» հետևում կանգնած է Ռուսաստանը»,- գրել է Պոդոլյակը։
Նրա խոսքով, դրա մասին է վկայում աֆրիկյան երկրում ռազմական հեղաշրջմանն աջակցելը «ռուսամետ» Մալիի և Բուրկինա Ֆասոյի կողմից։
Հուլիսի 26-ին Նիգերիայի նախագահ Մուհամեդ Բազումը և նրա կինը ձերբակալվել են իրենց իսկ պահակախմբի կողմից։ Հուլիսի 27-ի գիշերը երկրի զինված ուժերը դադարեցրել են երկրի բոլոր պետական կառույցների աշխատանքը, պարետային ժամ մտցրել և փակել սահմանները։ Միևնույն ժամանակ, Նիգերիայի ապստամբները երաշխավորել են տեղահանված կառավարության ֆիզիկական անձեռնմխելիությունը։
Օգոստոսի 1-ին աֆրիկյան մի քանի երկրներ իրենց աջակցությունն են հայտնել Նիգերիայում իշխանությունը զավթած ապստամբներին։ Մալիի և Բուրկինա Ֆասոյի իշխանությունները նույնիսկ սպառնացել են, որ արտաքին միջամտությունը Նիգերիայի գործերին կհամարեն՝ որպես իրենց դեմ պատերազմի հայտարարություն։