Թուրքիայում հարձակվել են Շվեդիայի հյուպատոսության վրա
ԱշխարհԹուրքիայի արեւմուտքում՝ Իզմիրում, անհայտ անձը հարձակվել է Շվեդիայի հյուպատոսության վրա, ինչի հետեւանքով դիվանագիտական առաքելության մեկ անդամ ծանր վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Mynet լրատվական պորտալը։
Հաղորդվում է, որ հարձակվողը Սիրիայի քաղաքացի է եղել, և հարձակումը կատարել է վիզա ստանալու հետ կապված խնդիրների պատճառով։
Հարձակման հետեւանքով վիրավորվել է Թուրքիայի քաղաքացի, ով աշխատում է Շվեդիայի հյուպատոսությունում։