Ուկրաինայում զգալի ավերածություններ կան. Զելենսկի
ԱշխարհՈւկրաինայում ավերածություններ են գրանցվել հիմնականում երկրի հարավում։ Այս մասին սոցիալական ցանցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Ցավոք, վնասներ կան։ Առավել նշանակալիցները երկրի հարավում են»,- ասվում է Զելենսկիի գրառման մեջ։
Զելենսկին նաև հավելել է, որ հակաօդային պաշտպանությունը շարունակում է գործել Ուկրաինայի տարածքում։
Մինչ այս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ ԱՄՆ-ն Զելենսկիից պահանջել է ամեն գնով շարունակել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «դժգոհ է Ուկրաինայում ստեղծված իրավիճակից»։