Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից
ԱշխարհԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա կինը՝ Սոֆին, հայտարարել են, որ ամուսնալուծվում են 18 տարվա ամուսնությունից հետո, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Ինչպես տեղեկանում ենք Կանադայի կառավարության ղեկավարի ինստագրամյան էջից, զույգը որոշել է բաժանվել «բազմաթիվ բովանդակալից ու դժվար խոսակցություններից հետո»։
«Ինչպես միշտ, մենք մնում ենք մտերիմ ընտանիք՝ խորը սիրով ու հարգանքով միմյանց և այն ամենի հանդեպ, ինչ կառուցել և շարունակելու ենք կառուցել»,- ասված է գրառման մեջ։
Թրյուդոյի գրասենյակի հաղորդագրության մեջ ասվում է, որ, չնայած ամուսնալուծության համաձայնագրի ստորագրմանը, նախկին ամուսինները միասին կներկայանան հանրային միջոցառումներին։
Ջասթինն ու Սոֆին ամուսնացել են 2005 թվականին։ Զույգը երեք երեխա ունի՝ 15-ամյա որդին՝ Քսավիերը, 14-ամյա դուստրը՝ Էլլա-Ջեյմսը և 9-ամյա որդին՝ Ադրիանը։