Ռուսաստանն ամեն ինչ արեց պատերազմ թույլ չտալու համար․ Պեսկով
ԱշխարհՌուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «արել է ամեն ինչ պատերազմ թույլ չտալու համար», երբ Ուկրաինայում պետական հեղաշրջում կատարվեց։ Համապատասխան հայտարարությունը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ 2014 թվականին Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո այս երկրում «ազգայնականները սկսեցին գլուխ բարձրացնել»։
«Ռուսաստանն ամեն ինչ արեց պատերազմից խուսափելու համար, Ռուսաստանն ամեն ինչ արեց այս խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու և Դոնբասի և Դոնբասի բնակիչների իրավունքները քաղաքական և դիվանագիտական մեթոդներով պաշտպանելու համար»,- ասել է նա։