Նավալնին դատապարտվեց ևս 19 տարվա ազատազրկման
ԱշխարհՔաղաքային դատարանը ծայրահեղականության գործով Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 19 տարվա ազատազրկման, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
«Նավալնիին նշանակել պատիժ՝ 19 տարվա ազատազրկման տեսքով՝ հատուկ ռեժիմի գաղութում կրելու համար»,- որոշումը հրապարակել է դատավորը։
Մոսկվայի քաղաքային դատարանը նոր գործը քննել է փակ դռների հետևում՝ գործընթացի մասնակիցների անվտանգության համար։
Նավալնին մեղավոր է ճանաչվել ծայրահեղական համայնք ստեղծելու, ծայրահեղական գործունեության ֆինանսավորման և այլ հանցագործությունների մեջ։ Դատախազը պահանջել է նրան 20 տարվա ազատազրկման դատապարտել հատուկ ռեժիմի գաղութում։