Տղամարդը փորձել է խեղդել դեռահասին ավտոբուսում հեռախոսով բարձր խոսելու համար
Աշխարհ
ՌԴ Վորոնեժի մարզում Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել երթուղայինի ուղևորի կողմից դեռահասին ծեծի ենթարկելու փաստով։ Այս մասին հաղորդվում է Վորոնեժի մարզի ՔԿՀ-ի Քննչական կոմիտեի Telegram ալիքում։
«Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել երթուղայինում գտնվող դեռահասի նկատմամբ տղամարդու կողմից բռնություն գործադրելու մասին։ Հաղորդվում է, որ տղամարդուն դուր չի եկել, որ դեռահասը ամբողջ ճանապարհին խոսում է հեռախոսով, և նա հանդիմանել է նրան և բռնություն կիրառել դեռահասի նկատմամբ»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։
Հարձակման հետևանքով՝ դեռահասը կոտրել է քիթը։ Նա բողոք է ներկայացրել ոստիկանություն։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու