Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
ԱշխարհՎրաստանի Շովի լեռնային հանգստավայրում օգոստոսի 3-ին տեղի ունեցած սողանքի հեևանքով զոհերի թիվը հասել է 12-ի։
«Փրկարարական գործողություններ իրականացնող 400 փրկարարներին օգոստոսի 5-ին միացել են զինվորականներն՝ իրենց տեխնիկայով: Շարունակվում է ավելի քան 20 մարդկանց որոնումը, որոնց հետ կապ չկա», - լրագրողներին ասել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն:
Շովիում տարերքի դեմ պայքարի կառավարական համակարգող շտաբի տեղեկատվության համաձայն՝ անհետ կորածների հարազատները կարողացել են ճանաչել սողանքի հետևանքով զոհված 12 անձանցից միայն 6-ին: