ԱՄՆ-ում կանխատեսել են՝ Ուկրաինան կկորցնի Օդեսան
ԱշխարհԱմերիկյան հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիթերը U.S. Tour of Duty ալիքին ասել է, որ ռուսական զորքերը ի վիճակի են վերահսկողության տակ առնել Օդեսան՝ ոչնչացնելով Ուկրաինայի զինված ուժերը։
Նրա խոսքով, եթե Ուկրաինայի իշխանությունները չափազանց երկար ձգձգեն և հրաժարվեն համաձայնվել խաղաղ բանակցություններին, Ռուսաստանը ստիպված կլինի վերցնել Օդեսան։
Ռիթերը նաև ասել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի շարունակել հատուկ գործողությունը և շարժվել դեպի Ուկրաինայի արևմուտք՝ ոչնչացնելու մնացած սպառնալիքները, հաղթել Ուկրաինայի զինված ուժերին և վերահսկողություն հաստատել Խարկովի, Նիկոլաևի և Օդեսայի վրա։
Ռիտերը նախկինում ասել էր, որ Ռուսաստանը կարող է խլել Խարկովն՝ առանց մեծ ջանքերի։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը «փլուզման եզրին են, և այն ռեզերվները, որոնք ունի Ռուսաստանը, կարող են թույլ տալ իր զինվորականներին հեշտությամբ գրավել Խարկովը»։