ԿՀՎ նախկին գործակալը հայտարարել է, որ Զելենսկու «օրերը հաշվված են»
ԱշխարհԱՄՆ-ն մտադիր է վերացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և դրա համար մեղադրել Ռուսաստանին։ Այս մասին Dialogue Works յութուբյան ալիքին տված հարցազրույցում ասել է ԿՀՎ նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը։
«Արևմուտքը ցանկանում է այսպես թե այնպես վերացնել Զելենսկուն, ուստի փորձում են մեղադրել Ռուսաստանին դրա համար, որպեսզի պատասխանատվություն չկրեն նրա սպանության համար», - ասել է նա։
Նախկին գործակալի խոսքով՝ ուկրաինացի առաջնորդին երկիրը կառավարելու երկար ժամանակ չի մնացել։
«Նրա օրերը հաշվված են», - ասել է Ջոնսոնը: