Իսրայելը հրթիռակոծել է Հալեպի միջազգային օդանավակայանը
ԱշխարհՀալեպի միջազգային օդանավակայանը, որը գտնվում է Սիրիայի հյուսիսում, շարքից դուրս է եկել Իսրայելի օդային հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Al-Ikhbariya հեռուստաալիքը։
«Առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում Իսրայելը Միջերկրական ծովից Լաթաքիայից դեպի արևմուտք օդային ագրեսիա է իրականացրել Հալեպի միջազգային օդանավակայանի դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարվածը հանգեցրել է թռիչքուղու ոչնչացմանը և օդանավակայանի շահագործումից հանելուն։
Ընդգծվում է, որ սա իսրայելական 22-րդ հարվածն է Սիրիայի տարածքին այս տարվա սկզբից։
Օգոստոսի 22-ին հաղորդվել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը երկու F-16 կործանիչների օգնությամբ հարձակում են իրականացրել Սիրիայում՝ Դամասկոսի մատույցներում։
Հուլիսի 19-ին Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են իսրայելական հրթիռների մեծ մասը։