Եգիպտոսում զբոսաշրջիկ սուզակ կինն անհետացել է ջրի տակ
ԱշխարհԵգիպտոսում փնտրում են ռուս կնոջ, ով ջրի մեջ ընկղմվելուց հետո վերև չի բարձրացել։ Այս մասին հայտնում է Life-ը՝ Shot-ին հղումով։
Միջադեպը տեղի է ունեցել Գիֆթուն կղզու մոտ՝ Հուրգադայից հարավ։ Չորս երեխաների մայրն ամուսնու հետ մեկնել է հանգստի, և մի օր զույգը որոշել է այլ ջրասուզակների հետ ջրի տակ իջնել։ Ընդհանուր առմամբ՝ եղել է ինը մարդ, անհետացել է միայն ռուս կինը։
Էքսկուրսավարների խոսքով՝ զույգը գերազանցել է միջազգային թույլատրելի խորությունը։ Ավելի քան 110 մետր հեռավորության վրա տղամարդն իրեն վատ է զգացել և վերև է բարձրացել։ Միևնույն ժամանակ, անհայտ կորած կինը շարունակել է իջնել։
Կազմակերպվել են ռուս կնոջ որոնողական աշխատանքները։ Կնոջ ամուսինը նամակ է գրել Հուրգադայի նահանգապետին՝ խնդրելով ավելի շատ սարքավորումներ օգտագործել որոնողական աշխատանքների ժամանակ։