ՀԱՊԿ-ն Իրանին և Չինաստանին հրավիրել է զորավարժություններին որպես դիտորդ
ԱշխարհԲելառուսում ՀԱՊԿ զորավարժություններին որպես դիտորդ հրավիրվել են Սաուդյան Արաբիայի, Իրանի, Չինաստանի և Մոնղոլիայի ներկայացուցիչներ։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։
«Բելառուսի Հանրապետությունում անցկացվող զորավարժություններին որպես դիտորդ հրավիրվել են ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետությունների՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության, Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի և Մոնղոլիայի ներկայացուցիչներ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով, այս պահին ՀԱՊԿ երկրները նաև աշխատանքներ են տանում Ղրղզստանի տարածքում «Անխախտ եղբայրություն» կազմակերպության զորավարժություններին դիտորդների հրավերների համաձայնեցման ուղղությամբ: