ՄԱԿ-ում հայտարարել են, որ աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային աղետին
ԱշխարհՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի նախագահ Չաբա Քյորյոշին, ելույթ ունենալով Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համաշխարհային կազմակերպության նիստում, ասել է, որ աշխարհն այս դարում ավելի քան երբևէ մոտ է գլոբալ աղետին և միջուկային զենքի ցանկացած օգտագործում կարող է հանգեցնել իրավիճակի վերահսկողությունից դուրս գալուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա հիշեցրել է, որ անցյալ տարի աշխարհում ռազմական ծախսերը հասել են ռեկորդային 2,2 տրիլիոն դոլարի։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ղեկավարի խոսքով՝ բազմաթիվ ապացույցներ կան, որ միջուկային զենքի պաշարներն ու պոտենցիալները մեծանում են՝ չնայած Միջուկային զենքի չտարածման պայմանագրին։
«Մենք այժմ ավելի մոտ ենք համաշխարհային աղետին, քան երբևէ այս դարում», - ասել է նա: