Գաբոնում զինվորականները հեղաշրջում են իրականացրել
ԱշխարհԳաբոնի մի խումբ բարձրաստիճան սպաներ երկրի գլխավոր Գաբոն 24 հեռուստաալիքի եթերում հայտարարությամբ են հանդես եկել՝ հայտնելով նախագահական ընտրությունների արդյունքների և իշխանության ինստիտուտների լուծարման մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ սպաներն ասել են, որ իշխանությունն իրենց ձեռքն են վերցնում և ներկայացնում են պաշտպանության նախարարությունն ու երկրի զինված ուժերը։ Հաղորդվում է, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել երկրի մայրաքաղաք Լիբրևիլում։
Օգոստոսի 26-ի համընդհանուր ընտրություններում զինվորականները պետական հեղաշրջումը հայտարարեցին՝ որպես անվստահության դրսևորում: Լրագրողներին դեռ չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ Գաբոնի կառավարությունից։
Մինչ այս հաղորդվում էր, որ Գաբոնի գործող նախագահ Ալի բեն Բոնգո Օնդիմբան երրորդ ժամկետով վերընտրվել է ձայների 64%-ով։ Ընդդիմությունը չի ճանաչել ընտրությունների արդյունքները և հայտարարել է դրանց կեղծման մասին։
Գաբոնի ներկայիս նախագահի ընտանիքը երկրում իշխանության ղեկին է արդեն 56 տարի։ Գործող նախագահի հայրը՝ Էլ Հաջ Օմար Բոնգո Օնդիմբան, պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1967-2009 թվականներին: