Ռուսաստանը մտադիր է 1 մլն տոննա հացահատիկ մատակարարել Թուրքիային
ԱշխարհՄոսկվան դիտարկում է նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Թուրքիային մատակարարել 1 միլիոն տոննա հացահատիկ՝ վերամշակման և կարիքավոր երկրներ առաքելու համար՝ սևծովյան գործարքի փոխարեն։
«Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը մմտադիր են աշխատել Կատարի ֆինանսական աջակցությամբ Թուրքիա 1 մլն տոննա ռուսական հացահատիկի էժանագին մատակարարում կազմակերպելու նախագահ Պուտինի նախաձեռնության վրա՝ թուրքական ձեռնարկություններում վերամշակման և առավել կարիքավոր երկրներ ուղարկելու համար»,- հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Ռուսաստանը այս առաջարկն դիտարկում է որպես «սևծովյան գործարքի օպտիմալ աշխատանքային այլընտրանք»:
Լավրովը մտադիր է Ֆիդանին ասել, որ Ռուսաստանը ռազմական բեռների հնարավոր փոխադրողներ է համարում Ուկրաինա մեկնող բոլոր նավերը։
«Կողմերը կքննարկեն իրավիճակը, որը ստեղծվել է հուլիսի 18-ին ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման սեւծովյան նախաձեռնության դադարեցումից հետո: Մենք ևս մեկ անգամ թուրքական կողմին կփոխանցենք Ռուսաստանի դիրքորոշումը, որն արտացոլված է ՌԴ ՊՆ հուլիսի 19-ի հայտարարության մեջ, ըստ որի՝ գործարքի ավարտից հետո Ուկրաինա մեկնող բոլոր նավերը համարվում են Կիևի կողմից հակամարտությունում ներգրավված ռազմական բեռների պոտենցիալ փոխադրողներ։»,- եզրակացնում է ԱԳՆ-ն։