Իրանի ԱԳ նախարարը Դամասկոսում կհանդիպի Սիրիայի նախագահի հետ
ԻրանԻրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս, որտեղ կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
«Այցի նպատակն է էլ ավելի ամրապնդել երկկողմ կապերը և համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»,- ասել է նախարարը։
Գործակալության տվյալներով՝ Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։