Պեսկովը նշել է Պրիգոժինի ինքնաթիռի կործանման վարկածներից մեկը
ԱշխարհՌուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ինքնաթիռի կործանումը, որում եղել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, «կանխամտածված վայրագություն» է։ Նրա խոսքերը մեջբերում է RBC-ն։
«Քանի որ եզրակացություններ չկան, ես չեմ կարող դա կոնկրետ ձևակերպել, բայց ակնհայտ է, որ կան տարբեր վարկածներ, որոնց թվում է վարկածը, ասենք այսպես, միտումնավոր վայրագությունն է։ Սպասենք մեր ռուսաստանյան հետաքննության արդյունքներին, որը վարում է Քննչական կոմիտեն»,- ասել է նա։
Նա նշել է, որ միջազգային հետաքննության մասին խոսք լինել չի կարող։