Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱշխարհՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հրաժարական է տվել։ Այս մասին բրիտանացի նախարարը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«Պատիվ ունեի ծառայել այս մեծ ժողովրդին»,- գրել է Ուոլեսը։
Պաշտպանության նախարարը նամակ է հղել վարչապետ Ռիշի Սունակին՝ իր հրաժարականի վերաբերյալ։ Պատասխան նամակում վարչապետ Սունակը նշել է, որ ընդունել է Ուոլեսի հրաժարականը։