Մեծ Բրիտանիան նոր Պաշտպանության նախարար ունի
ԱշխարհՄեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակից հայտնել են, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Գրանթ Շափսը, ով նախկինում զբաղեցնում էր էներգետիկ անվտանգության նախարարի պաշտոնը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Չարլզ III թագավորը «սիրով հավանություն է տվել այս նշանակումին»։
2010-2012 թթ. Շափսը 2012-2015 թվականներին զբաղեցրել է նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնի կաբինետում բնակարանների և տեղական ինքնակառավարման հարցերով կրտսեր նախարարի պաշտոնը, եղել է առանց պորտֆելի նախարար։ 2019 թվականին նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը Շափսին նշանակեց տրանսպորտի քարտուղար։ 2022 թվականի հոկտեմբերին նա կարճ ժամանակով դարձավ ներքին գործերի նախարար Լիզ Թրուսի կառավարությունում, իսկ հետո, նաև հոկտեմբերին, Շափսը ներկայիս վարչապետի կողմից նշանակվեց բիզնեսի նախարար։ 2023 թվականի փետրվարի 7-ից Շափսը ծառայում է՝ որպես էներգետիկ անվտանգության և ածխածնային չեզոքության նախարար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բեն Ուոլասը հրաժարական է տվել Պաշտպանության նախարարի պաշտոնից։ Վարչապետն ընդունել է նրա հրաժարականը։