Պուտինը հայտարարել է, որ Իսրայելում տիրող իրավիճակը վերաբերում է նաև Ռուսաստանին
ԱշխարհՄերձավոր Արևելքում տիրող իրավիճակը վերաբերում է նաև Ռուսաստանին, երկիրը տագնապով և ցավով է հետևում սուրբ հողում տեղի ունեցող իրադարձություններին, որը սուրբ նշանակություն ունի քրիստոնյաների, մահմեդականների և հրեաների համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես ուզում էի ձեզ հետ խոսել Մերձավոր Արևելքում, աշխարհի որոշ այլ տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձությունների մասին, բայց ամենից առաջ, իհարկե, Մերձավոր Արևելքում: Որովհետև դա վերաբերում է մեզ: Դա վերաբերում է մեզ: Մենք բոլորս տագնապով և սրտում ցավով ենք հետևում սուրբ հողում տիրող ողբերգական իրավիճակին, որը սուրբ նշանակություն ունի քրիստոնյաների, մահմեդականների, հրեաների և աշխարհի ամենամեծ ավանդական կրոնների հետևորդների համար: Եվ պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր փուլն արդեն հազարավոր կյանքեր է խլել»,- ասել է Պուտինը կրոնական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։