Պուտինը խոսել է պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում Ռուսաստանի դիրքորոշման մասին
ԱշխարհՊաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում Ռուսաստանի դիրքորոշումը կոնյունկտուրային բնույթ չունի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսաստանի դիրքորոշումը պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ հայտնի է և բացարձակապես հստակ արտահայտվել է ոչ մեկ անգամ, որ այն չունի որևէ կոնյունկտուրային բնույթ՝ կապված ներկա իրավիճակի հետ։ Այն հիմնված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների վրա, որոնք նախատեսում են երկու անկախ ինքնիշխան պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի ստեղծում», - ասել է Պուտինը կրոնական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ։