Իսրայելի լայնածավալ ցամաքային գործողությունը Գազայում սխալ կլիներ․ Մակրոն
ԱշխարհԳազայի հատվածում Իսրայելի լայնածավալ ցամաքային ռազմական գործողությունը սխալ կլինի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Դա սխալ է Իսրայելի համար, քանի որ այն չի տեղավորվում Իսրայելի պաշտպանության երկարաժամկետ ռազմավարության մեջ և չի համապատասխանում խաղաղ բնակչության պաշտպանությանը, միջազգային մարդասիրական իրավունքին և պատերազմի կանոններին», - Կահիրե այցի շրջանակներում լրագրողներին ասել է Մակրոնը։ Նրա խոսքերը հեռարձակել է BFMTV-ն։
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան մտադիր չէ իր զինվորներին Գազայի հատված ուղարկել։
«Մենք ընդհանրապես չենք նախատեսում որևէ քանակությամբ ֆրանսիական զորքեր ուղարկել Գազայի հատված»,- ասել է նա՝ նշելով, սակայն, որ «ահաբեկչության դեմ պայքարը մեկ երկրի խնդիրը չէ»։