ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրասր է գերիներին պաղեստինցի գերիների հետ փոխանակել
ԱշխարհՊաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պահվող իսրայելցիները կփոխանակվեն իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի գերիների հետ։ Այս մասին լիբանանյան Al Manar հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է շարժման քաղբյուրոյի փոխղեկավար Սալեհ ալ Արուրին՝ ընդգծելով, որ օտարերկրյա քաղաքացիները «հյուր են»։
«Մեր ձերբակալած օտարերկրացիները հյուր են: Ինչ վերաբերում է սիոնիստ [իսրայելցի] բանտարկյալներին, ապա նրանք ենթակա են փոխանակման մեր բանտարկված եղբայրների հետ»,- ասել է ալ Արուրին:
Անցյալ շաբաթ ՀԱՄԱՍ-ի արտերկրում ներկայացուցչության ղեկավար Խալեդ Մեշալը հայտարարել էր, որ շարժումը մտադիր է Իսրայելի հարավում գերեվարված պատանդներին փոխանակել իսրայելական բանտերում պահվող 6000 պաղեստինցիների հետ։
Իսրայելի պաշտպանության բանակը տեղեկություն ունի, որ ՀԱՄԱՍ-ը պատանդ է պահում 222 մարդու։