Իրանում լայնամասշտաբ զորավարժություններ են հայտարարվել
ԻրանԻրանի զինված ուժերը մտադիր են առաջիկա օրերին լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել։ Ինչպես հաղորդում է Tasnim պետական գործակալությունը, զորքերի վարժանքը ստացել է «Էկտեդար 1402» («Ուժ 2023») անվանումը։
«Առաջիկա օրերին այս տիպի զորքերի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ կանցկացվեն «Էկտեդար 1402» ցամաքային զորավարժությունները»,- ասվում է գործակալության նյութում։
Ըստ լրագրողների՝ Իրանի Զինված ուժերը ցանկանում են զորավարժություններին ներգրավել հրթիռային և օդադեսանտային ստորաբաժանումներ, ինչպես նաև հրետանի, անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա և այլ տեսակի տեխնիկա։ Սպասվում է, որ զորավարժությունները կանցկացվեն Իրանի կենտրոնական Սպահան քաղաքի մոտակայքում: