Պաղեստինում հայտնել են, թե քանի խաղաղ բնակիչ է զոհվել Իսրայելի գործողությունների հետևանքով
Աշխարհ«Վերջին երեք շաբաթվա ընթացքում Իսրայելի գործողությունների արդյունքում 7 հազար պաղեստինցի է զոհվել, գրեթե բոլորը խաղաղ բնակիչներ են եղել»,- հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիադ Մանսուրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտակարգ արտահերթ նստաշրջանի նիստում։
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում Իսրայելի կողմից 1700 կին է սպանվել։ Վերջին գրեթե 3 շաբաթվա ընթացքում Իսրայելի կողմից սպանվել է 7000 պաղեստինցի։ Նրանցից 70%-ը կանայք և երեխաներ են։ Գրեթե բոլոր սպանվածները խաղաղ բնակիչներ են»,- ասել է Մանսուրը։
«Արդյո՞ք սա այն պատերազմն է, որը ձեզանից ոմանք պաշտպանում են: Սրանք հանցագործություններ են: Սա բարբարոսություն է: Եթե դուք չեք դադարեցնում այն հանուն նրանց, ովքեր սպանվել են, դադարեցրեք այն հանուն նրանց, ում կյանքը դեռ կարող ենք փրկել»,– հավելել է նա։
Նրա խոսքով՝ 1600 պաղեստինցի փլատակների տակ է, «և ոչ ոք չի կարողանում նրանց այնտեղից հանել»։