Իսրայելի ԱԳՆ-ն դժգոհ է պաղեստինյան արմատականների՝ Մոսկվա կատարած այցից
ԱշխարհԻսրայելի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների՝ Ռուսաստան այցի կապակցությամբ, որոնք Մոսկվայում քննարկել են պատանդների ազատ արձակման և Գազայից ՌԴ քաղաքացիների տարհանման հարցը, համապատասխան հայտարարություն է արել Իսրայելի գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հաստատել էր, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներն այցելել են Մոսկվա։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանը ՀԱՄԱՍ-ի հետ հանդիպմանը քննարկել է պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածից ՌԴ քաղաքացիների տարհանման հարցը։ ՀԱՄԱՍ շարժումն իր հերթին հայտարարել է, որ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ։