ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 150 մլն դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթի մասին
ԱշխարհՋո Բայդենի վարչակազմը հայտարարել է Ուկրաինային 150 մլն դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթի մասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Աջակցության փաթեթը ներառում է.
Զինամթերք՝ NASAMS հակաօդային պաշտպանության համակարգի համար
AIM-9 Sidewinder հրթիռներ՝ օդային թիրախների ոչնչացման համար
Stinger զենիթային հրթիռներ
Զինամթերք HIMARS հրետանային համակարգերի համար
155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային արկեր
TOW հակատանկային հրթիռներ
Javelin հակատանկային համակարգեր
Ավելի քան 2 միլիոն փամփուշտ փոքր զենքի զինամթերք
Գիշերային տեսողության սարքեր և այլն: