ՀԱՄԱՍ-ը արաբական երկրներին խնդրել է օգնել զենքով և գումարով
ԱշխարհՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն ասել է, որ Գազայի հատվածի դեմ «շարունակվող ագրեսիան» ամբողջ տարածաշրջանը դուրս կբերի վերահսկողությունից։ Նա արաբական ու իսլամական երկրներին կոչ է արել զենքով ու գումարով աջակցել շարժմանը, գրում է Kommersant-ը։
«Գազայում դիմադրությունը շարունակվում է։ Ես կոչ եմ անում արաբ և իսլամական ազգերի ժողովուրդներին և աշխարհի ազատ մարդկանց աջակցել այս դիմադրությանը և հեղափոխությանը գումարով և զենքով», - ասել է Հանիեն։
Շարժման քաղբյուրոյի ղեկավարը կոչ է արել նաև բացել անցակետերը Գազայի հետ սահմանին և ուղարկել «այն ամենն, ինչ անհրաժեշտ է՝ առանց սահմանափակումների և պայմանների»։ Մասնավորապես, նա նշել է էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը վերականգնելու մասին։ «Ես կոչ եմ անում բոլոր նախագահներին, առաջնորդներին, մտքի առաջնորդներին և կարծիք ստեղծողներին հստակ և միանշանակ վերահաստատել պաղեստինյան դիմադրության օրինականությունը, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի օրինականությունը», - հավելել է Հանիեն: