Փոխհրաձգություն Սերբիայի և Հունգարիայի սահմանին. երեք զոհ կա
ԱշխարհՍերբական Հորգոշ գյուղի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել ներգաղթյալների միջև։ Երեք մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, հայտնում է Euronews-ը։
Հունգարիայի սահմանին մոտ սերբական Հորգոշ գյուղի մոտ ներգաղթյալների միջև փոխհրաձգության հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ։ Միջադեպը տեղի է ունեցել նախկին գյուղատնտեսական ձեռնարկության լքված շենքերում, որտեղ անօրինական ներգաղթյալները ճամբար էին ստեղծել։