Պաղեստինյան արմատականները հայտարարել են, որ կազատեն գերիներին 5-օրյա հրադադարի դիմաց
ԱշխարհՀԱՄԱՍ-ն իր տելեգրամյան ալիքում հայտնում է, որ Իսրայելը հարձակում է սկսել Գազայի հատվածի վրա` «ցամաքից, ծովից և օդից»: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ շարժումը կազատի գերի ընկած օտարերկրացիներին՝ 5-օրյա հրադադարի դիմաց։
Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին կոչ է արել Գազա քաղաքի բնակիչներին, որը գտնվում է գոտու հյուսիսային մասում, լքել իրենց տները և տեղափոխվել անկլավի հարավ։
Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտնել է, որ ինտերնետի բացակայության պատճառով իրենք կորցրել են կապը օպերատիվ շտաբի և Գազայում աշխատող բոլոր թիմերի հետ։ Նրանք ընդգծել են, որ խափանումներն ազդել են նաև շտապօգնության կենտրոնական «101» համարի վրա, ինչը բժիշկների համար դժվարեցրել է վիրավորներին հասնելը։ Կարմիր մահիկը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել իսրայելական իշխանությունների վրա՝ քաղաքացիական անձանց և բժշկական խմբերին պաշտպանելու համար: