Իսրայելի անվտանգությունն ամբողջությամբ ավերվել է. Իրանի ԱԳ նախարար
ԱշխարհԻրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ամերիկյան Morning Edition ռադիոյին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելի անվտանգությունն ու քաղաքական համակարգը ամբողջապես ավերվել են, և միակ բանը, որ այժմ գործում է երկրում, նրա ռազմական մեքենան է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Տարածաշրջանի ներսում մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Իսրայելի և՛ անվտանգությունը, և՛ քաղաքական համակարգն ամբողջությամբ ավերված են»,- ասել է նախարարը:
Նա հավելել է, որ Իսրայելի քաղաքացիներն այլևս չեն վստահում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին, և միակ բանը, որն այժմ գործում է երկրում, դա նրա ռազմական մեքենան է։