Իսրայելը տագնապ է հայտարարել Լիբանանի կողմից 10 հրթիռ արձակվելուց հետո
ԱշխարհԻսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաղորդել է երկրի ողջ տարածքում Լիբանանից 10 հրթիռների արձակման մասին: Համապատասխան հրապարակումը տեղադրվել է IDF Telegram ալիքում։
Նշվում է, որ ի պատասխան՝ իսրայելցի զինվորականները կրակ են բացել հարեւան երկրի տարածքի վրա։ Հրթիռների արձակումից հետո Իսրայելում ավիահարվածի մասին ահազանգ է հնչել։
Մինչ այս՝ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր Լիբանանից Իսրայել հրթիռ արձակողների դեմ հարվածի մասին։
Հիշեցնենք, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում վատթարացել է հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայել ՀԱՄԱՍ-ի հազարավոր զինյալների ներթափանցումից հետո: