ԵԽ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետ
ԱշխարհԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հանդիպել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևի հետ։
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանման կարևորությունը, այդ թվում՝ վստահության ամրապնդման միջոցներով:
Նշվում է, որ Ալի Նաղիևը ստորագրել է Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի կոնվենցիան։