Իսրայելական բանակը կին զինվորի է պատանդությունից ազատել
ԱշխարհԳազայի հատվածում ցամաքային գործողությունների ժամանակ իսրայելցի զինվորականներն ազատել են պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից պատանդ պահվող մեկ զինվորի։ Այս մասին Telegram-ում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։
«Այսօր երեկոյան ցամաքային գործողության ընթացքում ազատ է արձակվել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգված շարքային Ուրի Մագիդիշը»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ազատ արձակված կնոջ ինքնազգացողությունը լավ է և արդեն հանդիպել է իր ընտանիքի հետ։