Պուտինն ԱՄՆ էլիտաներին անվանել է աշխարհում անկայունության հիմնական շահառուները
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան էլիտաներին անվանել է աշխարհում անկայունության հիմնական շահառուները։
Այս մասին նա ասել է Դաղստանի իրադարձությունների հետ կապված հանդիպման ժամանակ։
«Մենք պետք է հստակ հասկանանք, թե իրականում ով է կանգնած Մերձավոր Արևելքի և աշխարհի այլ տարածաշրջանների ժողովուրդների ողբերգության հետևում։ Ով է կազմակերպում մահացու քաոսը, ում է դա ձեռնտու։ Այսօր, իմ կարծիքով, սա ակնհայտ ու հասկանալի է դարձել բոլորին։ Պատվիրատուները գործում են բաց և լկտիաբար: Համաշխարհային անկայունության հիմնական շահառուներն են Միացյալ Նահանգների ներկայիս իշխող էլիտաներն ու նրանց արբանյակները»,- ասել է Պուտինը։