Նեթանյահուն պատասխանել է իր հրաժարականի մասին հարցին
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է իր հրաժարականի հավանականության մասին հարցին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պատասխանելով այս հարցին՝ Իսրայելի կաբինետի ղեկավարն ասել է, որ այժմ իր նպատակը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ պատերազմն է։
Մինչ այս The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հակամարտության ավարտը կդառնա Նեթանյահուի քաղաքական կարիերայի ավարտը։ Հրատարակության տվյալներով՝ ամենայն հավանականությամբ նա կթողնի «Լիկուդ» կուսակցության ղեկավարի պաշտոնը և կհրաժարվի վարչապետի պաշտոնից։