Պետդեպարտամենտը պատասխանել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու մասին հարցին
ԱշխարհԻսրայելի նկատմամբ Անկարայի դիրքորոշումը Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու պատճառ չէ, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Թուրքիան, չնայած այս հարցում մեր տարաձայնություններին, շարունակում է մնալ դաշինքի կարևոր անդամ»,- ասել է Միլլերը ճեպազրույցում։
Նա այսպես է մեկնաբանել Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաղեստինամետ հայտարարություններից հետո Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարցը դիտարկելու առաջարկները։
Միլլերի խոսքով՝ Իսրայելի իրավիճակի վերաբերյալ տեսակետները միակ բանը չէ, որում Վաշինգտոնն ու Անկարան համաձայն չեն միմյանց հետ, սակայն ԱՄՆ-ն շարունակում է աշխատել այն հարցերի վրա, որտեղ չկա համաձայնություն։