Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի երրորդ փուլի մեկնարկի մասին
ԱշխարհԻսրայելը շարունակում է համակարգված կերպով ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական և քաղաքական ներուժը։ Առաջին փուլը ներառում էր զինյալների գրոհի կասեցումը, երկրորդը՝ օդային հարվածները։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Երրորդ փուլը Գազայի հատված ցամաքային ներթափանցման ընդլայնումն է։ Իսրայելի պաշտպանության բանակը դա անում է չափված, շատ հզոր քայլերով՝ համակարգված քայլ առ քայլ շարժվելով», - շարունակել է Նեթանյահուն:
Նա կրկին դիմել է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը՝ հավաստիացնելով, որ Իսրայելն աշխատում է հյուսիսային սահմանների ամրապնդման ուղղությամբ և զգուշացրել, որ խումբը «սխալ կգործի, եթե որոշի ամբողջությամբ ներգրավվել»: «Դուք կստանաք այնպիսի հարված, որը չեք էլ կարող պատկերացնել»,- խոստացել է Իսրայելի վարչապետը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ եթե ՀԱՄԱՍ-ը չպարտվի, «չարիքի առանցքը կհաղթի», և կպարտվեն և՛ արևմտյան երկրները, և՛ ամբողջ արաբական աշխարհը։