Երեք կրակոց՝ օդում, և մեկը՝ ճակատին, սա իմ հրամանն է. Կադիրով
ԱշխարհՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ասել է, որ եթե որևէ մեկը տարածաշրջանում անկարգություններ սկսի, ապա պետք է կասեցվի, իսկ եթե երեք նախազգուշական կրակոցներին չարձագանքեն, պետք է ճակատին կրակել։ Ռամզան Կադիրովը նման հրաման է տվել Չեչնիայի կառավարությունում կայացած նիստում՝ քննարկելու Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգությունները։
«Եթե մենք ունենք թեկուզ մեկ մարդ, որը գնում է չարտոնված անկարգությունների, կալանավորեք և բանտարկեք: Կամ երեք նախազգուշական կրակոց արձակեք օդում ու դրանից հետո, եթե անձը չի ենթարկվում օրենքին, չորրորդ կրակոցն արձակեք ճակատին։ Սա իմ հրամանն է»,- ասել է Ռամզան Կադիրովը ՆԳՆ-ի և Ռուսաստանի ազգային գվարդիայի ներկայացուցիչներին։