Ստեղծվել է աշխարհում առաջին բիոբանկը ուղեղի պահպանման համար
ԱշխարհԻսպանիայի «Քաղցկեղի հետազոտման ազգային կենտրոնը» ստեղծել է աշխարհում առաջին կենսաբանական բանկը, որը պահում է ուղեղի մետաստատիկ նմուշները: Այս մասին հայտնում է NewAtlas լրատվական պորտալը՝ հղում կատարելով կազմակերպության մամուլի ծառայությանը։
Այս բանկն ընդունում է ուղեղի քաղցկեղով հիվանդների մետաստազների նմուշները: Դրա համար մարդու ուղեղի թեթև նմուշները տեղադրվում են հեղուկով լցված հատուկ տարաների մեջ՝ ճիշտ խոնավությունն ու ջերմաստիճանը պահպանելու համար:
Տարաների ներսում ստերիլության և կենսաանվտանգության բարձր մակարդակը ապահովում է աղտոտման կանխարգելում և ուղեղի բջիջների կառուցվածքի պահպանում: Այդ նմուշներն այնուհետ կուսումնասիրվեն՝ բարելավելու քաղցկեղի դեմ պայքարի տեխնիկան:
Բացի այդ, այս նմուշները կօգտագործվեն կլինիկական հետազոտություններում՝ ուսումնասիրելու քաղցկեղի դեմ պայքարին ուղղված տարբեր դեղամիջոցների ազդեցությունը:
Ներկայումս նման փորձեր են իրականացվում մկների վրա, սակայն չափազանց կարեւոր է ուսումնասիրել նաեւ մարդկային բջիջները։