Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի պայմանը
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադար չի լինի առանց պատանդների ազատ արձակման, գործողությունը կշարունակվի մինչև հաղթանակ։
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ Նրա խոսքով՝ այս մասին իսրայելական կողմն ասել է իր թշնամիներին։
Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը կշարունակի պայքարը այնքան ժամանակ, քանի դեռ չի հաղթել, նա այլընտրանք չունի։
Մինչ այս՝ Իսրայելի Երուսաղեմի գործերի և ժառանգության նախարար Ամիչայ Էլիահուն հայտարարել էր, որ Գազայի հատվածի վրա ատոմային ռումբ նետելը հակամարտության զարգացման հնարավորություններից մեկն է։