Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգություններից հետո ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 200 մարդու
ԱշխարհՄախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգություններից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել 201 մարդու։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 29-ին Մախաչկալայի օդանավակայանում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Թել Ավիվից Դաղստան ժամանող կանոնավոր չվերթի պատճառով Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման ֆոնին։
Հարյուրավոր մարդիկ ներխուժել են օդանավակայանի շենք։
Ավելի ուշ իրավապահներին հաջողվել է դուրս մղել նրանց։ Վերջին տվյալներով՝ միջադեպի հետեւանքով տուժել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։
Դաղստանի իշխանությունները, ինչպես նաև կրոնական առաջնորդները դատապարտել են կատարվածը և այն կապել արտաքին սադրանքի հետ։