Գուտերեշը հայտարարել է, որ Իսրայելի գործողություններից տուժում են խաղաղ բնակիչները
ԱշխարհԻսրայելի բանակի ցամաքային գործողությունների և օդային հարվածների զոհ են դառնում խաղաղ բնակիչները և ենթակառուցվածքները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մերձավոր Արևելքին նվիրված մամուլի ասուլիսում։
«Իսրայելի բանակի ցամաքային գործողությունները և շարունակվող ռմբակոծությունները հարվածում են խաղաղ բնակիչներին, հիվանդանոցներին, փախստականների ճամբարներին, մզկիթներին, եկեղեցիներին և ՄԱԿ-ի վայրերին, այդ թվում՝ ապաստարաններին: Ոչ ոքի համար անվտանգ չէ», - ասել է նա:
Նրա խոսքով՝ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը վերաճել է «մարդկության ճգնաժամի»։ «Գազայի մղձավանջն ավելին է, քան հումանիտար ճգնաժամը, դա մարդկության ճգնաժամ է»,- ասել է նա։
Գուտերեշը նշել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման չորս շաբաթվա ընթացքում ռեկորդային թվով լրագրողներ են սպանվել։ Նա նաև մատնանշել է Գազայի հատված վառելիքի մատակարարման անհրաժեշտությունը։