Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը կանխատեսել է երկրի պատմության մեջ վատագույն ձմեռը
Աշխարհ
Առաջիկա ձմեռը վատագույնն է լինելու Ուկրաինայի համար իր ողջ պատմության ընթացքում: Այս մասին մատնանշել է երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, ով հարցազրույց է տվել գերմանական Die Welt թերթին։
Կուլեբան խոստովանել է, որ նախապատրաստվելով ցուրտ եղանակին` գնել է «տասնյակ մոմեր»։ Ավելին` նրա հայրը մի ամբողջ բեռնատար վառելափայտ է գնել։
«Մենք պատրաստվում ենք վատագույն ձմռանը, որ երբևէ եղել է։ Ուստի մենք աչք կփակենք, եթե չստանանք Taurus [հեռահար թեւավոր հրթիռներ], այլ ստանանք հակաօդային պաշտպանության համակարգեր»,- նշել է Կուլեբան։
Նրա խոսքով, ներկայումս Կիևը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկրի տարածքում էլեկտրակայանների անվտանգությունն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ, նախարարը չի բացառել, որ ձմռանը Ռուսաստանի զինված ուժերը կրկին կսկսեն «փորձարկել» ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքի դիմացկունությունը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու