ԱՄՆ–ն կապ է հաստատել Իրանի հետ․ Աբդոլլահիան
ԱշխարհՄիացյալ Նահանգները կապ է հաստատել Իրանի հետ՝ հայտնելու Գազայի հատվածում հրադադարի հասնելու իր ձգտումը: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Վերջին երեք օրվա ընթացքում ամերիկացիները մեզ հաղորդագրություն ուղարկեցին, որ ձգտում են հրադադարի հասնել։ Նրանք որոշակի գործողություններ են ձեռնարկել, բայց գործնականում միայն աջակցել են Գազայի հատվածում ջարդերին ու ցեղասպանությանը»,- նախարարի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։
Հոկտեմբերի 23-ին Աբդոլլահիանն ասել էր, որ Միացյալ Նահանգները խնդրել է Իսլամական Հանրապետությանը «զսպվածություն ցուցաբերել» և չմիջամտել պաղեստինա-իսրայելական հակամարտությանը։ Արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը դիվանագիտական ուղիներով համապատասխան նախազգուշացումներ է ուղարկել Թեհրանին։