Իսրայելը հայտարարել է Գազայի սրտում մարտերի մասին
ԱշխարհԻսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հեռուստաուղերձում ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կռվում է Գազա քաղաքի սրտում։
«Իսրայելական պաշտպանության ուժերը գտնվում են Գազա քաղաքի սրտում: Նրանք մոտեցել են հյուսիսից ու հարավից և հարձակվել օդուժի և նավատորմի հետ լիարժեք համակարգմամբ», - ասել է նա:
Նախարարը Գազայի հատվածն անվանել է «մարդկության կողմից երբևէ կառուցված ամենամեծ ահաբեկչական բազան» և մերժել հումանիտար դադարի հնարավորությունը, քանի դեռ պաղեստինյան խմբավորումներն ազատ չեն արձակել ավելի քան 240 պատանդներին։
Նրա խոսքով՝ Իսրայելի վրա միջազգային ճնշումը կավելանա, սակայն Թել Ավիվը կշարունակի ռազմական գործողությունները մինչեւ ՀԱՄԱՍ-ի նկատմամբ լիակատար հաղթանակը։